Դանիել Եվրոպեուս
Դանիել Եվրոպեուս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1820[1][2] |
Ծննդավայր | Savitaipale, Հարավային Կարելիա, Ֆինլանդիա[2] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1884[1][2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան |
Ծնողներ | հայր՝ Peter Adolf Europaeus? |
Դանիել Եվրոպեուս (ֆիններեն՝ David Emmanuel Daniel (Taneli) Europaeus, դեկտեմբերի 1, 1820[1][2], Savitaipale, Հարավային Կարելիա, Ֆինլանդիա[2] - հոկտեմբերի 15, 1884[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ֆինն բանահավաք, հնագետ, ազգագրագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է պաստորի (բողոքականների քահանա) ընտանիքում։ 1844 թվականին Վիբորգի գերմանական լիցեյն ավարտելուց հետո, ընդունվել է Հելսինկիի համալսարան։
1845-1853 թվականներին հավաքել է ֆիննների, կարելացիների, վեպսերի, իժորների, վոդերի, ինգերմանլանդացի ֆինների ժողովրդական բանահյուսություններ և նյութեր` Արևելյան Ֆինլանդիայի, Օլոնեցկի, Սանկտ Պետերրբուրգի նահանգներում` ֆիննա-շվեդական բառարանի համար։ 1847 թվականին Ավգուստ Ալկիվիստի և Պաավո Տիկկանենի հետ հիմնել է «Սոումետար» թերթը (ֆիններեն՝ Suometar):
Գրել է մոտ 2500 ռուն (էպիկական երգեր), որոնցից շատերը Էլիաս Լյոնրոտը ներառել է Կալեվալայիի երկրորդ խմբագրության մեջ։
1872-1879 թվականներին հնագիտական պեղումներ է իրականացրել Տվերի և Նովգորդի նահանգներում։
Ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով գիտական հրապարակումների հեղինակ է։
Մահացել և թաղվել է Սանկտ Պետերբուրգում, 1884 թվականի դեկտեմբերին վերահուղարկավորվել է Հելսինկիի «Հիետանիեմի» գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուգարացիների մասին, ովքեր ապրում էին Ռուսաստանի կենտրոնական և հյուսիսային մասերում և Սկանդինավիայի հյուսիսային մասում` մինչև այստեղ ներկայիս բնակիչների ժամանումը (1874)[3]։
Այս ստեղծագործությունը, որտեղ Եվրոպեուսը տեղանվանաբանական հետքեր էփնտրում ամբողջ Արևելյան Եվրոպայում և անգամ Աֆրիկայում, սիրողական էր անգամ իր ժամանակների համար։ Մ. Ֆասմերը բնութագրել է նրա եզրակացությունները որպես «երևակայության արդյունք»։ Չնայած այն փաստին, որ Եվրոպեուսի գաղափարները անհուսորեն հնացած են, որոշ տարածաշրջանային հետազոտողներ շարունակել են որոնել «ուգրո-սամոդյան» տեղանունը Արևելյան Եվրոպայի տարբեր շրջաններում (օրինակ` Մ. Ատամանովը Ուդմուրդիայում)[4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Դանիել Եվրոպեուսի հայրենիքում` Սավիտայպալում, կանգնեցվել է գիտական հուշարձան և բացվել թանգարան, ինչպես նաև` Դանիել Եվրոպեուսի անունով է կոչվել միջնակարգ դպրոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Uppslagsverket Finland (շվեդերեն) — Svenska folkskolans vänner.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 David Emanuel Daniel Europaeus - 375 Humanistia (фин.) — 2015.
- ↑ Европеус Давид Петрович. Об угорском народе, обитавшем в средней и северной России.
- ↑ Напольских В. В. «Угро-самодийская» топонимика в Прикамье: заблуждение и реальность // Древне-тюркский мир: история и традиции. Казань, 2002.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիել Եվրոպեուս Արխիվացված 2013-05-10 Wayback Machine
|